Լրահոս

28.07.2025 14:26


«Մոսկվիչ»-ը Արագածավան գյուղում հայտնվել է ջրատարում. վարորդը տեղում մահացել է

«Մոսկվիչ»-ը Արագածավան գյուղում հայտնվել է ջրատարում. վարորդը տեղում մահացել է

Երեկ՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Պ.-ն իր վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով Արագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել կիսախողովակի (ջրատարի) մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արմեն Պ.-ն տեղում մահացել է:

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը