Ֆրանսիայի Սենատում սկսվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը
Այսօր` դեկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 12:30-ին Ֆրանսիայի Սենատում սկսվել է ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը։
Օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։
Դրա համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ նշում է, թե այդ օրինագիծն առաջին հերթին ուղղված է թուրք ժողովրդի և Թուրքիայի դեմ, և նախազգուշացնում, որ դրա ընդունումը կսպառնա թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հետագա հարաբերություններին։