Թրամփին հաջողվեց «դոմփել» Եվրոպային. Հայաստանը ԵՄ-ից ի՞նչ սպասում կարող է ունենալ
Եվ այսպես, Շոտլանդիայում ավարտվեցին ԱՄՆ-ԵՄ բանակցությունները, որոնց արդյունքում ԵՄ-ն համաձայնվեց զիջել ԱՄՆ-ին գրեթե բոլոր ոլորտներում:
Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագրի մասին։ ԱՄՆ նախագահը դա արեց Շոտլանդիայում՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ այդ համաձայնագրի՝ ԵՄ երկրներում արտադրվող ապրանքների մեծ մասը, այդ թվում՝ մեքենաները, ԱՄՆ-ում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Մինչդեռ, ամերիկյան արտադրանքը ԵՄ կներկրվի առանց մաքսատուրքի:
ԵՄ-ն ԱՄՆ-ից կգնի 750 միլիարդ դոլարի էներգետիկ ռեսուրսներ՝ երեք տարվա ընթացքում, և ամերիկյան տնտեսությունում կներդնի «600 միլիարդ դոլարով ավելի, քան ներկայումս ծախսում է»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ԵՄ-ի հետ գործարքը «հիանալի կլինի ավտոարդյունաբերության համար» և մեծ ազդեցություն կունենա ամերիկյան գյուղատնտեսության վրա։ Վերլուծաբանները նշում են, որ եթե ԵՄ-ից ԱՄՆ ներմուծման ծավալը մնա անցյալ տարվա մակարդակին, ապա այսօրվա գործարքի շնորհիվ ԱՄՆ գանձարանը կհամալրվի 90 միլիարդ դոլարով։
Ըստ ամերիկյան փորձագետների՝ Թրամփը մտադիր է իր երկրի առևտրային դեֆիցիտը փոխհատուցել սակագնային տարբերության միջոցով։ Նա հավատարիմ է այն գաղափարին, որ ամերիկացիները, որևէ երկրում մեծ քանակությամբ ապրանքներ գնելով, իրականում զարգացնում են այդ երկրի տնտեսությունը։ Եվ,եթե այդ երկիրը «չի կարողանում» նույն քանակությամբ գնումներ կատարել ԱՄՆ-ում, նույն չափով խրախուսելով ամերիկյան տնտեսությունը, դա պետք է փոխհատուցվի անհավասար սակագնային խոչընդոտների միջոցով։
Թրամփի այս մոտեցումը վերաբերվում է այն երկրներին, որոնք ավելի շատ ապրանքներ են ներկրում ԱՄՆ, քան գնում են ամերիկյան ապրանքներ: Ըստ վերլուծաբանների՝այդ երկրները չունեն որև է բանակցային խաղաքարտեր, քանի որ նրանք ԱՄՆ-ին շատ ավելի շատ են վաճառում, քան այնտեղից ապրանքներ են գնում,որի արդյունքում, նրանց պատասխան սակագների ավելացումները ԱՄՆ-ի համար այդքան լուրջ սպառնալիք չի լինի։
2023 թվականին ԱՄՆ-ն ԵՄ-ից ներմուծել է 532 միլիարդ եվրոյի ապրանքներ, բայց արտահանվել է ընդամենը 335 միլիարդ եվրոյի։ Այսինքն՝ Թրամփի տեսանկյունից, ամերիկացիները մոտ 200 միլիարդ եվրո են «ներդրել» եվրոպական տնտեսությունում՝ առանց ԱՄՆ-ի համար որևէ եկամտի։
Հենց այդ տրամաբանությամբ էլ ԱՄՆ-ի նախագահըճնշել է եվրոպացիներին և հաջողության հասել:
Պետք է նշել, որ սկզբնական իր հայտարարությամբ Թրամփը կողմ էր որ եվրոպացիների վրա դրվեին 50% մաքսատուրքեր:
Վերլուծաբանները դա բացատրում էին Թրամփի բանակցային բովանդակությամբ: Սկզբից մեծ բան պահանջել, հետո գնալ փոխզիջումների:
Այդպես էլ եղավ.սկզբից նա հայտարարեց 50%-ի մասին, մեկ ամիս առաջ նա այդ թիվը իջեցրեց միջև 30%, իսկ բուն բանակցության արդյունքում կնքվեց 15%:
Վերլուծաբանների կարծիքով,ԵՄ-ի համար այս համաձայնագիրը ոչ միայն շահավետ չէ, այլև նվաստացուցիչ է:
Հանուն էժան ռուսական եներգակիրներից հրաժարվելու՝եվրոպացիները պիտի գնեն թանկամերիկյանը, տարեկան մինչև 250 մլրդի,և այդպես՝երեք տարվա ընթացքում ԵՄ-ն պիտի ընդհանրապես հրաժարվի ռուսական էներգակիրներից:
Դա իսկական քաղաքական, տնտեսապես ոչ արդյունվետ որոշում է եվրոպացիների կողմից, նշում են եվրոպական գրեթե բոլոր լուրջ փորձագետները:
Իսկ եթե դրան ավելացնենք նաև, որ ամերիկացիները Ուկրաինային ռազմական օգնությունը ամբողջովին դնում են նույն եվրոպական երկրների վրա, դա կարող է ԵՄ-ին հասցնել լիակատար քայքայման:
Քանի որ.
-եվրոպացիները պիտի գնեն ավելի թանկ ամերիկյան էներգակիրները՝ հրաժարվելով էժան ռուսականից
-եվրապական ապրանքները ԱՄՆ-ում պիտի 15% մաքսատուրք մուծեն, իսկ ամերիկյան ապրանքները Եվրոպայում՝ ոչ
-եվոպացիները պարտավորվում են մեծ քանակի ներդրումներ իրականացնել ամերիկյան տնտեսության մեջ, իսկ ամերիկացիները Եվրոպայում նման պարտավորվածություն չունեն
-Ուկրաինայի ռազմական օգնությունն ամբողջովին դրվում է եվրոպացիների վրա, իսկ ամերիկացիներն իրենց ձեռքերն այդ կոնֆլիկտից «լվանում են»:
-եվրապացիները Ուկրաինային զենք մատակարարելու համար այն պիտի հիմնականում գնեն ԱՄՆ-ից՝ չզարգացնելով իրենց ռազմա-արդյունաբերական համալիրը:
Ճիշտ է, այս հարցում Ֆրանսիան դեմ է, սակայն Թրամփի կարծիքով այդ երկիրը լուրջ դերակատարում չի կարող ունենալ, որ իր կարծիքը արժեք ունենա:
Հասկանալի է, որ Թրամփը եվրապացիներին, դասականի խոսքերով՝ «դոմփեց», ինչպես որ այսօր Իսրայելը հարաբերվում է պաղեստինցիների հետ, ռուսները՝ ուկրաինացիների, իսկ Ալիևը՝ Փաշինյանի հետ:
Հարց է առաջանում. նման «դոմփվելուց» հետո ԵՄ-ն ինչպե՞ս կարող է ինչ-որ այլ երկրի «աջակցել», կամ առավել ևս՝ «երաշխավորել անվտանգությունը»:
Նման ձևով կարող են մտածել բացառապես վերջացած անմեղսունակներն ու իդիոտները:
Քանզի «դոմփված» ԵՄ-ն այլևս ոչնչի ունակ չէ և սպասելու է իր տնտեսության վերջնական փլուզմանը՝ հայտնվելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի արանքում, որի մասին ահազանգում են արդեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազդեցիկ գործարար շրջանակները:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am