Աշխարհ

28.07.2025 13:23


«Մահ Թրամփին»․ Բրիտանիայում ուղևորը թռիչքի ժամանակ սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը (տեսանյութ)

«Մահ Թրամփին»․ Բրիտանիայում ուղևորը թռիչքի ժամանակ սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը (տեսանյութ)

Բրիտանական EasyJet ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Լոնդոնից, ստիպված է եղել վայրէջք կատարել Գլազգո քաղաքի օդանավակայանում այն բանից հետո, ինչ 41-ամյա ուղևորը հայտարարել է, որ ռումբ ունի և ցանկանում է «ուղերձ փոխանցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով այդ ընթացքում գտնվում էր Շոտլանդիայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես է տղամարդը սկսել բղավել «Ալլահու Աքբար» (արաբերենից թարգամանաբար՝ «Աստված մեծագույնն է») ու սպառնալիքներ տեղացել Թրամփի հասցեին։ «Ես պատրաստվում եմ պայթեցնել այս ինքնաթիռը։ Մահ Ամերիկային։ Մահ Թրամփին»,-սկսել է բղավել ուղևորը, ում ինքնաթիռի մյուս ուղևորները գցել են հատակին ու փորձել են վնասազերծել։

Բրիտանական The Sun-ի հաղորդմամբ, ուղևորները նրան պահել են հատակին այնքան ժամանակ, մինչև ինքնաթիռը վայրէջք է կատարել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, որտեղ էլ ոստիկանությունը եկել ու ձերբակալել է 41-ամյա տղամարդուն։

Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Հայտնի է դարձել նաև, որ ինքնաթիռում որևէ ռումբ չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը