Մի քանի ժամից արդեն իսկ պարզ կդառնա, թե Ֆրանսիայի Ազգային ժողովը ինչպես է քվեարկելու Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ: Ու մենք կրկին, ինչպես եւ 2006թ. հոկտեմբերի 12-ին սրտատրոփ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը` անկեղծորեն հույս տածելով, որ կրկին չենք արժանանա այս տարվա մայիսի 4-ի հիասթափության, երբ Սենատը 196 դեմ, 74 կողմ ձայնով դրեց այդ գործընթացի վերջակետը: Հուսով ենք, որ այս անգամ էլ ցեղասպանության հետ կապված նրբանկատ հարցերը նորից չեն վերածվի զուտ նախընտրական արշավի մանրադրամի:
Սակայն կարող ենք վստահաբար ասել, որ այս տարի Ֆրանսիայի պարագայում իրադրությունը հիմնովին այլ է. գուցե եւ առաջին անգամ է, որ իշխանության համար պայքարող երկու թեւերին էլ ձեռնտու է նույն հարցի հենց նմանատիպ լուծումը: Դրանում համոզվելու համար պարզապես պետք է հիշել, որ 2006թ. հենց սոցիալիստներն էին առաջ քաշել Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որը տապալվեց իրենց` խորհրդարանում ոչ մեծամասնություն լինելու պատճառով: Իսկ այժմ իրենք մեծամասնություն են կազմում նույն խորհրդարանում, եւ անիմաստ է ակնկալել իրադարձությունների այլ զարգացում:
Այժմ մյուս կողմը: Այս տարի կայացած ընտրություններում սոցիալիստները վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ կազմեցին խորհրդարանական մեծամասնություն` դրանով իսկ մատնացույց անելով իշխանության որդեգրած քաղաքականության թերի լինելը: Դրան անմիջապես հետեւեց իշխանության կողմից որդեգրված քաղաքականության փոփոխությունը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտում: Իսկ Սարկոզիի` Հայաստան այցի ժամանակ Թուրքիային արված հայտարարությունը, իհարկե, դժվար է դիտարկել միայն հայկական համայնքի կողմից տրվելիք «ընտրաձայների» համատեքստում, սակայն այդ հանգամանքն ոչ վերջին դերակատարությունն է ունեցել այդ հարցում: Եվ նման հայտարարությունից հետո արդեն իսկ այդ թիմին էլ է անհրաժեշտ, որպեսզի օրինագիծը հաստատվի, թեկուզ միայն բարոյական տեսանկյունից:
Եվ մնում է միայն հուսալ, որ այս անգամ էլ ստիպված չենք լինելու որեւէ գործընթացի տապալումը պայմանավորել տարատեսակ «աղետներով» կամ այլ իրադարձություններով: Այդ ամենը հասկանալի է. քաղաքականությունը հաճախ վեր է բարոյական եւ մարդասիրական արժեքներից:
Իսկ մենք, ինչպես միշտ, մեծ ոգեւորվածությամբ ենք ընդունում նոր երկրների, նահանգների, քաղաքների Հայոց ցեղասպանության ճանաչումը, դրա հերքում քրեականացնող օրինագծերի ընդունումը: Սակայն, մշտապես մի հարց է առաջանում. իսկ եթե մի օր միջազգայնորեն ճանաչվի , ապա ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը, ինչ ենք ակնկալում այդ ճանաչումից: Գուցե նաեւ ժամանակն է փորձել աշխատել ոչ միայն ճանաչման, դատապարտման եւ քրեականացման ուղղությամբ, այլեւ միասնականորեն մշակել, կամ առնվազն փորձել նախանշել մեր հետագա անելիքները: Գուցե այդ դեպքում մյուս կողմերին ավելի հեշտ կլինի կայացնել նման որոշումներ, քանի որ ավելի կհստակեցվի իրենց կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր քայլի հետեւանքը, այլ ոչ թե ինչպես այժմ այն կտանի դեպի անորոշություն: Կարող է որեւէ մեկը միանշանակ պատասխան տալ պարզ «իսկ ինչ եք ակնկալում Ցեղասպանության ճանաչումից» հարցին:
Որքա՞ն կարժենա հայ համայնքի ընտրաձայնն այս անգամ

Արսեն Բադալյան