Տնտեսական

27.07.2025 19:16


Լարսում մոտ 1400 հայկական բեռնատարներ հերթի մեջ են

Լարսում մոտ 1400 հայկական բեռնատարներ հերթի մեջ են

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1400 հայկական բեռնատար կա կուտակված։

Վերջին տվյալներով՝ ընդհանուր հերթում գրանցված է 3512 բեռնատար տարբեր երկրներից, որոնցից 1387-ը Հայաստանից է։

Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Որոշ օրերին սահմանն անցնելը տևում է մինչև 8 ժամ, իսկ հերթերը սկսվում են արդեն «Դարյալ» անցակետի մերձակայքում (Վրաստանի կողմից)։

Հիշեցնենք՝ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային ավտոճանապարհը միակ գործող ճանապարհն է, որով Հայաստանը ցամաքով կարող է կապ հաստատել Ռուսաստանի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը