Տնտեսական

22.12.2011 12:45


Վարդան Այվազյան. «Պարենային ապրանքներրի գնային բարձրացումներ կլինեն»

Վարդան Այվազյան. «Պարենային ապրանքներրի գնային բարձրացումներ կլինեն»

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր ասուլիսում ասել է, որ Ամանորին գնային որոշակի բարձրացումներ տեղի կունենան, եթե անհրաժեշտ պահանջարկ չկարողանան ապահովել։

–Տնտեսական ապրանքների առումով կունենանք գնային որոշակի իջեցումներ, պարենային ապրանքների հետ կապված՝ բարձրացումներ։ Իսկ խոզի բդի հետ կապված չեմ կարող ասել,–ասել է Վ. Այվազյանը։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ ավելացրել է, որ Ամանորի նախաշեմին ձեռնարկատերերի համար ստեղծված դրախտային պայմաններում նրանք կարող են ճիշտ կազմակերպել իրենց աշխատանքները և ապահովել այդ պահանջարկը, այլ ոչ թե դիմեն կեղծիքների, խարդախությունների և ա՛յդ միջոցով ապահովել իրենց եկամուտները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը