Բարեկամության մետրոյի մոտ բախվել են ավտոբուսներ. կան տուժածներ
Դեռևս չպարզված հանգամանքներում հուլիսի 26-ին ժամը 21:30-ի սահմաններում Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Վթարի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կան թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,-նշված է նրա գրառման մեջ։
ՀՀ ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ ԲԿ է տեղափոխվել 4 տուժած։