Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 19-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մասիս քաղաքից Երևանի Ներքին Չարբախ թաղամաս տանող ճանապարհին` կամրջի մոտ, դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր կենդանիների կողմից հոշոտված անհայտ կնոջ դիակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել է. դեկտեմբերի 9-ից որպես անհայտ կորած փնտրվող, Այնթապ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Օֆիկ Կարապետյան:
Դիակի ինքնությունը պարզվել է