Լրահոս

27.07.2025 17:00


Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Նորագավիթ թաղամասում հուլիսի 28-ին

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Նորագավիթ թաղամասում հուլիսի 28-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Այս խորագրի վերջին նյութերը