Ադրբեջանի նախագահն, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, հերթական անգամ հանդես է եկել ինքնագոհ հայտարարությամբ։ Իլհամ Ալիևը, մասնավորապես, ասել է. «Վերջին տարիներին աճում են բանակաշինությանն ուղղված գումարները, գնվում է նոր արդիական սպառազինություն՝ ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից սարքավորումներ, զրահամեքենաներ, հրետանի։ Այս ամենը թվարկելու համար մի քանի ժամ կպահանջվի։ Ադրբեջանում թողարկվող ռազմական արտադրանքի շուրջ 500 տեսակը ծառայում է մեր բանակին, միևնույն ժամանակ մենք արդեն դրանք արտաքին շուկա ենք մատակարարում, մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսներին։
2011թ. այս ոլորտում տեղի կունենան շատ կարևոր իրադարձություններ։ Ադրբեջանում պետք է ամենաժամանակակից սարքավորումների, տեխնիկայի և ռազմամթերքի արտադրություն սկսվի։ 2011թ. պաշտպանությանն ուղղված ռազմական ծախսերը կգերազանցեն 3 մլրդ դոլարը։ Դրանց մեծ մասը կծախսվի զենք, ռազմամթերք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Համոզված եմ, որ Ադրբեջանի ուժեղ բանակը ԼՂ հակամարտության կարգավորման գործում պետք է ասի և կասի իր խոսքը, երբ գա ժամանակը»։
Ալիևը կրկին սպառնում է