Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ)
Վաշինգտոնը խորամանկում է, երբ ասում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակումը վերացնելու «եզակի» լուծում ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր գտել, որ ԱՄՆ-ը կարող է երկարաժամկետ վարձակալել այդ հատվածը:
Ընդ որում, նա որևէ վերապահում չէր արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի տարածքի մասին է, որը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մասն է:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արվածից բացի որևէ այլ բան ԱՄՆ-ն չի կարող առաջարկել»,-ասել է Զախարովան:
Նա ցավով նշել է, որ արևմտականների ապակառուցողական ազդեցության բերումով հայկական իշխանությունների դիրքորոշման պատճառով եռակողմ խմբում աշխատանքը կանգ է առել։ Զախարովան անդրադարձել է նաև Թավրիզ-Նախիջևան-Մեղրի-Բաքու-Դերբենտ երթուղով երկաթուղու վերականգնման և ընդլայնման վերաբերյալ Բաքվի առաջարկին և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ դրա հետագա կցմանը:
Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Հյուսիս-Հարավ»-ով տրանսպորտային բեռնափոխադրումների զարգացման համար։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է «Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան ճյուղի զարգացման հարցով Ադրբեջանի և Իրանի հետ համագործակցության շարունակմամբ՝ ռուսական Դերբենտից մինչև ադրբեջանական Աստարա, այնուհետև՝ իրանական Ռաշտ:
Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դուրս բերել տարածաշրջանային համատեքստից և ստորադասել այն սեփական շահերին։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բրյուսելի հերթական բարի պատրվակների տակ զուտ կոնյունկտուրային խնդիր է։ Արևմուտքը նպատակ ունի Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը տեղափոխել սեփական ռելսերի վրա, որպեսզի հերթական անգամ հայտարարի քաղաքական հաջողությունների մասին»,-ասաց Զախարովան։
Նա հավելեց` մինչ Հայաստանն ու Ադրբեջանը կառուցողական և փոխընդունելի որոշումների են ձգտում տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ, արևմտյան խաղացողները միջամտում են այդ գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը։
Զախարովան ընդգծեց, որ Արևմուտքի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում անվտանգության անհավասարակշռության, ինչպես նաև տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքի խաթարման:
Մոսկվան, նրա խոսքով, նաև արձանագրում է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման հարցի քննարկմանը միջամտելու Վաշինգտոնի փորձերը: ԱՄՆ-ն ներկայացրել է լուծման իր «եզակի» տեսլականը, սակայն, ինչպես նշեց Զախարովան, Ռուսաստանում համոզված են, որ Վաշինգտոնը չի կարող առաջարկներ ներկայացնել, որոնք դուրս են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակից:
Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մեջ արևմտականների ապակառուցողական ազդեցության պատճառով խմբի աշխատանքը կանգ է առել։ Զախարովան նշեց, որ տարածաշրջանում գործող տրանսպորտային ենթակառուցվածքը համապատասխանում է ԱՊՀ չափանիշներին, իսկ Հայաստանի համար լրացուցիչ ուղենիշ են ծառայում ԵԱՏՄ նորմերը և ընդհանուր մաքսային տարածքը:
Վերջում նա հիշեցրեց 2020 թվականին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի գործում Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրման մասին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru