Քաղաքական

24.07.2025 14:59

«Թալանի յուրահատուկ տեսակ է»․ հնարավո՞ր է տրանսպորտում իրականացնել տուգանքների վերահսկողություն

«Թալանի յուրահատուկ տեսակ է»․ հնարավո՞ր է տրանսպորտում իրականացնել տուգանքների վերահսկողություն

Հաշված օրերից օգոստոսի 1-ն է, ինչը նշանակում է՝ քաղաքացիները կրկին տուգանքի «մատերիալ» են դառնալու։

Հուլիսի 3-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։

Օրենքը սահմանում է երեք հիմնական տուգանքի չափ՝

10,000 դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման։

15,000 դրամ՝ ուրիշի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար։ Սա ամենաբարձր տուգանքն է այս շարքում։

3,000 դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։

Իսկ այս ամենը վերահսկվելու է հսկիչների կողմից, որոնք լինելու են ավտոբուսներում։

Ստեղծված իրավիճակը շատ քաղաքացիների համար անընդունելի է. սկզբում ուղեվարձի թանկացում՝ հետո արդեն նման բարձր տուգանքներ։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը Mediahub-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում, քանի որ ըստ նրա՝ հնարավոր չէ այս որոշումը իրագործել, և քաղաքային իշխանությունները հերթական անգամ ձախողելու են։

Աղեկյանի կարծիքով՝ սա թալանի յուրահատուկ տեսակ է։ «Ծանրաբեռնված ավտոբուսի մեջ ես չեմ պատկերացնում՝ ո՞նց է հսկիչը նույնականացնելու ուղևորին։ Մեկ րոպեի ընթացքում ուղևորը պիտի կարողանա հասցնել խցկվել տրանսպորտ և մոտենալ վալիդատորին կամ էլ իր անձնական հեռախոսը, քարտը փոխանցի անծանոթ մեկին, որ վճարի։ Նույն ժամանակ էլ հսկիչը պետք է հասցնի ներկայանալ, փաստաթուղթ տրամադրել։ Ես չգիտեմ՝ ոնց է դա կազմակերպվելու»։

Նա նշեց, որ տրոլյեբուսներում նույնպես լինելու են հսկիչներ, քանի որ այնտեղ ավելի շատ են բոյկոտին իրականացնողները՝ ուղեվարձը եռակի անգամ թանկացել է։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։