Լրահոս

24.07.2025 14:50


Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր

Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը