Աշխարհ

24.07.2025 14:47


Ամուրում կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են

Ամուրում կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են

Նախնական տվյալներով՝ Ամուրի շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլորը զոհվել են։ Մինչ այժմ փրկարարներով ուղղաթիռը չի կարողանում վայրէջք կատարել վթարի վայրում՝ դա դժվարամատչելի տարածք է, լեռան լանջ։ Տեղում հրդեհ է բռնկվել»,-ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում եղել է 46 մարդ: «Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով:

Այս խորագրի վերջին նյութերը