Քաղաքական

24.07.2025 12:44

Երևանի Կորյունի փողոց 14 հասցեում նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան

Երևանի Կորյունի փողոց 14 հասցեում նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» նախատեսում է Կորյուն փողոց 14 հասցեում կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր, որի շրջանակներում քանդվելու են ներկայումս գոյություն ունեցող մի քանի շինությունները։

Նոր համալիրի նախագծով նախատեսված է 3 ստորգետնյա ավտոկայանատեղի, 1 կիսանկուղային և 11 վերգետնյա հարկ։

ՇՄԱԳ առաջին լսման ընթացքում «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բարձրաձայնեցին մի շարք հիմնավորված մտահոգություններ, այդ թվում՝

• Սեյսմիկ անվտանգության ռիսկերը,

• Քաղաքի կառուցապատման չափից դուրս խտացումը, Երևանի դիմագծի ու կոլորիտի փոփոխումը,

• Կոյուղատարի և խմելու ջրի համակարգերի հնարավոր ծանրաբեռնվածությունը,

• Կանաչ տարածքների կորստի վտանգը,

• Մոտակա շենքերի բնական լուսավորության փակումը։

Այս և այլ խնդիրները հնարավորինս լուծված ներկայացվելու են նախագծի ՇՄԱԳ երկրորդ և երրորդ լսումների ժամանակ։

«Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի երևանցու շահը դիտվի առաջնահերթություն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։