«Tesla»-ն Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից մեկը անչափահաս է, ապա բախվել բազալտե աստիճաններին․ կա 4 վիրшվոր
Հուլիսի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:45-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած 3 քաղաքացու։ Այնուհետև «Tesla»-ն բախվել է դեպի բարձրահարկ շենք տանող բազալտե աստիճաններին։
Վրաերթի հետևանքով 3 հետիոտները, որոնցից մեկը անչափահաս է, ու «Tesla»-ի վարորդը տեղափոխվել են․ անչափահասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ չափահասները՝ այլ հիվանդանոց։
Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Մինչ շտապ օգնության ու փրկարարների ժամանումը վարորդին և վրաերթի ենթարկված քաղաքացիներին օգնության են հասել դեպքի հարևանությամբ բնակվող քաղաքացիները։