Քաղաքական

23.07.2025 10:44

Շատ ուրախ 50-ամյակ է ստացվել․ «Հրապարակ»

Շատ ուրախ 50-ամյակ է ստացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքի ներկայացուցիչ Վահե Ղալումյանը նախօրեին ճոխ ծնունդ է նշել Արարատի մարզի նորաբաց «Ադանա» ռեստորանում, որի դահլիճները նվազագույնը 800, իսկ առավելագույնը 1200 մարդ են տեղավորում եւ անհամեմատ ավելի մեծ են, քան ստանդարտ ռեստորանները։

Ղալումյանն իր 50-ամյակն է նշել, որին մասնակցել է ողջ ազգուտակը, մարզպետները, ՔՊ խմբակցությունից պատգամավորներ, նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Տավուշի ուժային կառույցի ներկայիս որոշ ղեկավարներ: Բայց Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն մասնակցել։ Թեպետ մեզ ասացին, որ նախապես ծնունդի հյուրերին ասվել է, որ անձնագրերով ներկայանան, հավանաբար՝ ակնկալել են նրա մասնակցությունը, եւ, դրանով պայմանավորված, հյուրերի ներկայությունն էլ, ավանդույթի պես, անձը հաստատող փաստաթղթով պետք է լիներ։ Բայց Փաշինյանը կնոջ հետ իր կարճատեւ հանգիստն է անցկացնում Հայաստանի հանգստյան տներում: Փաշինյանի բացակայությունը չի խանգարել, որ Ղալումյանն ուրախ տարեդարձ նշի, երգել են հայկական էստրադայի հայտնի աստղեր, DJ Dark-ն է երաժշտական մասի պատասխանատուն եղել»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։