Կարծիք

23.07.2025 00:28


Հրաժեշտ Օզիին․ «Black Sabbath»-ն անմահ է (տեսանյութ)

Հրաժեշտ  Օզիին․ «Black Sabbath»-ն անմահ է (տեսանյութ)

Փոքրուց ռոք երաժշտություն եմ լսում։ Նաև դասական (ինձ հոգեհարազատը Բախն է)։

Ռոք խմբերի մեջ առանձնահատուկ են «Black Sabbath»–ը, «Led Zeppelin»–ը, «Deep Purple»–ը, «Pink Floyd»–ը։ Ես մեծացել եմ նրանց արվեստի տակ։ Նրանք նույնն են ռոքում, ինչ գրականության մեջ Դոստոևսկին, Հյուգոն, Գոգոլը, Բուլգակովը, Մարկեսը, Ջոյսը, Օրուելը։ Այսինքն՝ նրանք հավերժ են։

Քիչ առաջ մահացել է «Black Sabbath»–ի լեգենդար վոկալիստ Օզի Օզբորնը։

Օզբորնը և «Black Sabbath»–ը մի ամբողջ դարաշրջան են։ Հեղափոխական դարաշրջան։ Դա մտածողության, երաժշտության, ոճի, աշխարհայացքի հեղափոխություն էր։ Նրանք մետալի աստվածներն են։

Կանցնեն ժամանակները, բայց «Black Sabbath»–ը կմնա, Օզին կմնա։ Նրանց թողած ժառանգությունն անմահ է։ «Հեվի մետալի» պապիկները բազմաթիվ ուղղություններ են ծնել մետալում։

Հանգչիր խաղաղությամբ, խենթ Օզի։

Հ․Գ․ Օզին մինչև վերջ հավատարիմ մնաց ռոքին ու բեմին։ Այս տարի նա մի կերպ, սայլակին գամված համերգ էր տալիս։ Ափսոս, որ նրա կենդանի կատարումներն այլևս չենք լսի։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը