Լրահոս

22.07.2025 15:27


Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել է

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը  հայտնաբերվել է

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից:

«Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։

Նույն օրը՝ ժամը 02․41-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները փախուստի դիմած անձանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,-հայտնեցին ՆԳՆ-ից։

Այս խորագրի վերջին նյութերը