Լրահոս

22.07.2025 11:15


Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ծառն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ծառն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 21-ին ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տապալվել է 2 բարդի. ճանապարհահատվածը փակվել է, ծառերից մեկն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան:

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված. երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը