Քաղաքական

22.07.2025 11:12


Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր․ դատարանը դատի՜

Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր․ դատարանը դատի՜

Ինչպես հայտարարել էինք` Բագրատ Սրբազանի ու Սրբազան պայքարի այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով: Այդ արշավը ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն

Խոստացել էինք նաև անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը:

Մի քանի օր առաջ ներկայացվել են հայցեր առողջապահության նախարար Ավանեսյանի, պատգամավոր Ալեքսանյանի, Արամ Սարգսյանի ու նրա շրջապատից Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի, քպ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ:

Հարյուրից ավել հնարավոր պատասխանողներից նշվածները ընտրվել են պատահականորեն:

Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր:

--------

Դատարանը դատի՜

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը