Այսպիսի սանձարձակ և ինֆանտիլ պահվածքը գալիս է նրանից, որ Տիգրան Ավինյանն այդպես էլ պատասխանատվություն չկրեց և պատասխան չտվեց 2020թ. թագավարակի (կոռոնա) ժամանակ փոխվարչապետ ու պարետ էր միաժամանակ և իր պաշտոնավարման ընթացքում 10,000-ից ավելի ՀՀ քաղաքացի մահացավ քովիդից, իր պարտականություններում թերանալու կամ աշխատանքները սխալ կազմակերպելու պատճառով։
2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ որպես փոխվարչապետ պատասխանատվության չենթարկվեց պատերազմում պարտության պատճառներից ոչ մի դրվագով։
2019-2023 թվականներին որպես ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, առ այսօր այդպես էլ իրեն առնչվող իրավական գործընթաց չկա։ 2023թ. սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներից, բաժիններից, վարչություններից, վարչական շրջաններից անընդհատ և անընդմեջ կոռուպցիայի մեղադրանքով լինում են ձերբակալություններ և կալանավորումներ, սակայն Տիգրան Ավինյանը մնում է անձեռնմխելի։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը և մնացած բարձր և ցածր օղակներում աշխատող պաշտոնյաները պատասխանատվություն են կրում իրենց կառավարման ժամանակ, իրենց թերացման, անգործության, պաշտոնից բխող լիազորությունների չկատարման համար, իրենց մեղավորությամբ մարդկանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար։ Ուստի, դիցուկ այս դեպքում Վարդաշենի, ինչպես նաև Գ. Նժդեհի 56 ա հանրակացարանների հնարավոր փլուզման պատճառով առաջացած հետևանքների համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը` հանձինս Երևանի քաղաքապետարանում պաշտոնավարող, քաղաքային իշխանություն հանդիսացող ՔՊ-ի, մասնավորապես Տիգրան Ավինյանի։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
ԱՆպատասխանատուների իշխանություն