Հարուցվել է քրեական գործ՝ «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ:
Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի Արամի փողոցին հարող հատվածից 3000 քմ մակերեսով տարածքն օտարման գոտի ճանաչելու եւ «Գապբնակշին» ՍՊ ընկերությանը հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2004թ. հունիսի 17-ին կայացրել է 909-Ն որոշումը:
Հիշյալ որոշման հիման վրա Երեւանի քաղաքապետարանի եւ «Գապբնակշին» ՍՊ ընկերության միջեւ 2004թ. հուլիսի 21-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր` Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի` թվով 37 բնակարաններն ու հողատարածքներ Հայաստանի Հանրապետության անունից վերցնելու եւ «Գապբնակշին» ՍՊ ընկերության կողմից Արամի փողոցում կառուցվելիք շենքի բնակարաններով այդ քաղաքացիներին փոխհատուցելու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների համաձայն` կնքված պայմանագրերի առկայության պայմաններում «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենը 2004-2011թթ. ընթացքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, անձանց մոլորության մեջ գցելու, նրանց զգոնությունը թուլացնելու նպատակով խեղաթյուրելով իրական եւ ճշմարիտ փաստերը, չի հայտնել նույն բնակարանները երկու եւ ավելի անգամ տարբեր անձանց վաճառելու մասին եւ շենքի կառուցման ընթացքում օտարման գոտու մի շարք բնակիչներին փոխհատուցվելիք, ինչպես նաեւ արդեն իսկ վաճառված բնակարանները երկկողմանի գրավոր համաձայնագրով վերավաճառել է տարբեր անձանց եւ խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Նյութերի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից պահանջել է դատախազություն ուղարկել նույն դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերը: Դրանք նույնպես դատախազության հանձնարարությամբ կուղարկվեն քննչական գլխավոր վարչություն` հարուցված քրեական գործի հետ համատեղ ընթացք տալու համար:
Հարուցվել է քրեական գործ՝ «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի Արամի փողոցին հարող հատվածից 3000 քմ մակերեսով տարածքն օտարման գոտի ճանաչելու եւ «Գապբնակշին» ՍՊ ընկերությանը հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2004թ. հունիսի 17-ին կայացրել է 909-Ն որոշումը: Հիշյալ որոշման հիման վրա Երեւանի քաղաքապետարանի եւ «Գապբնակշին» ՍՊ ընկերության միջեւ 2004թ. հուլիսի 21-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր` Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի` թվով 37 բնակարաններն ու հողատարածքներ Հայաստանի Հանրապետության անունից վերցնելու եւ «Գապբնակշին» ՍՊ ընկերության կողմից Արամի փողոցում կառուցվելիք շենքի բնակարաններով այդ քաղաքացիներին փոխհատուցելու վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների համաձայն` կնքված պայմանագրերի առկայության պայմաններում «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենը 2004-2011թթ. ընթացքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, անձանց մոլորության մեջ գցելու, նրանց զգոնությունը թուլացնելու նպատակով խեղաթյուրելով իրական եւ ճշմարիտ փաստերը, չի հայտնել նույն բնակարանները երկու եւ ավելի անգամ տարբեր անձանց վաճառելու մասին եւ շենքի կառուցման ընթացքում օտարման գոտու մի շարք բնակիչներին փոխհատուցվելիք, ինչպես նաեւ արդեն իսկ վաճառված բնակարանները երկկողմանի գրավոր համաձայնագրով վերավաճառել է տարբեր անձանց եւ խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Նյութերի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից պահանջել է դատախազություն ուղարկել նույն դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերը: Դրանք նույնպես դատախազության հանձնարարությամբ կուղարկվեն քննչական գլխավոր վարչություն` հարուցված քրեական գործի հետ համատեղ ընթացք տալու համար: