Քաղաքապետարանը տուրիստական գործակալություն դարձրած` աջ ու ձախ գործուղումների են գնում-գալիս. Մանուկ Սուքիասյան
«Իրավունք»-ի զրուցակցը «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ է, եւ քննարկման թեման բոլորին հուզող կարմիր գծերը, որի առնչությամբ վերոնշյալ խմբակցությունը երկրորդ անգամն է շահում կարմիր գծերի վերաբերյալ դատը: Թե ինչ է սպասվում վարորդին, եւ ինչ ընթացքի մեջ է դատը, մանրամասներ պարզեցինք մեր զրուցակցից:
-Կարմիր գծերին առնչվող դատական գործը Դուք շահել եք երկու անգամ: Կմանրամասնե՞ք:
-ՔՊ-ն դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչը մերժել է հայցը վարույթ ընդունել, եւ իրենք Վճռաբեկ դատարանին բողոքարկել են Վերաքննիչ դատարանի մերժումը: Այստեղ այլ իրավական խրթին դրվագ է ի հայտ եկել, որ, իբրեւ թե, իրենք պատշաճ կարգով ներկայացված չեն եղել, քանի որ քաղաքապետարանի լիազորված իրավաբանն, ըստ օրենսդրության, մեկնաբանել է, որ չի ներկայացնում ավագանուն: Ավագանին պետք է առանձին իրավաբան վարձեր, որ իր շահերը ներկայացներ, սակայն այդ պարագայում տուժողն իրենք են, որովհետեւ ցանկացած դատական գործ ունի իր վաղեմության ժամկետները, եւ իրենք չեն կարող տարիներ անց հայտնվել եւ ասել, թե բա՝ գիտեք մենք պատշաճ կերպ ներկայացված չենք եղել, դրա համար եկեք առաջին ատյանի որոշումը համարենք ուժը կորցրած: Նման բան չի կարող լիել, եւ կլինի իրավական անոմալյա: Այնպես որ, իրենք ամեն կերպ փորձում են ինչ-որ դրվագներով անպայման դատական ակտի ուժի մեջ մտնելը ձգձգել, որպեսզի այն իրավական ուժ չստանա: Պիտի ասեմ, որ պրոցեսներն ամեն կերպ կասեցնելը, որքան էլ իրենք իշխանություն են, այդքան հեշտ բան չէ, եւ մենք լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք ունենալ ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել կարմիր կետագծերի ավելի քան 13 անգամ թանկացումը: Ի դեպ, առաջին ատյանի որոշման մեջ, շատ հստակ, առանց ինչ-որ լուրջ իրավական գիտելիքներ պահանջող չափանիշների, շարադրված է, որ երբ դու մատուցում ես համայնքային ծառայություն, իսկ կարմիր կետագծերը ծառայություն են, եթե քո ծառայության ծախսային մասը 13 անգամ չի ավելացել, ապա իրավունք չկա 13 անգամ թանկացնելու:
-Անդրադառնանք բոլորին հուզող խցանումներին, ինչպես նաեւ ավտոբուսների առանձնացված գծերին, որը կաշխատեր միայն այն դեպքում, եթե լիներ առնվազն 4 գիծ, սակայն 3 գծի պարագայում՝ փակելով մեկ գիծը, առաջանում է 10 բալային խցանում, այս հարցում Ձեր դիրքորոշումը ինչպիսի՞ն է:
-Իրենք լսել են առանձնացված գծեր հասկացողությունն ու փորձում են կիրառել, բայց ինչպես մնացած, օրինակ տրանսպորտային բարեփոխումը, անում են շատ փնթի, անկազմակերպ, անհայեցակարգ ձեւով: Դուք նշեցիք չափորոշիչներից մեկը, որ գոնե 4 գիծ պետք է լինի, որ առանձնացնեն, դրանից զատ, ասենք, կա բնակչության կոնցենտրացիայի հարց, գերատեսչություններ, ծառայություններ մատուցող հաստատությունների հարց: Փողոցներում ինքնանպատակ կետագծումներ անցկացնելն ու ավտոբուսին տրամադրելը հարցի լուծում չէ, քանի որ նախկինում ասում էին` պետք է ավտոբուսը արագ շարժվի, որ խցանման եւ ծանրաբեռնվածության պատճառ չդառնա, հիմա իրենք ընկել են մյուս ծայրահեղության մեջ՝ քաղաքի կենտրոնական փողոցներում ավտոբուսների համար հատկացրել են մի հատված, որտեղ կարող է րոպեներ շարունակ ոչ մի ավտոբուս չանցնի, հաշվի առնելով ծայրամասերից արդեն սկիզբ առած խցանումները: Չվացուցակը խախտվում է, եւ կարող է 10 րոպե այդ հատվածով ոչ մի ավտոբուս չանցնի, սակայն կողքի գիծը խցանման մեջ լինի: Դրա համար հարկավոր է քաղաքի կառավարման խելացի մոդել դնել, ժամային բաշխում անել, լուսացույցները որոշակի ռեժիմով փոփոխել, որտեղ, օրինակ, կա գերծանրաբեռնվածություն, այնտեղ արդեն ոստիկանների միջոցով պիկ ժամերին բեռնաթափել եւ թույլ տալ, որ ավտոբուսների գծերով նաեւ մարդատար մեքենաները երթեւեկեն: Այսինքն՝ պետք է ավելի ճկուն համակարգ, բայց դրա համար պետք էր ողջ քաղաքի տրանսպորտային շարժի փորձագիտական եզրակացություն ունենալ: Դա անել` սկսած կանգառասրահներից, միասնական չվացուցակներից եւ այլն:
Այդ ամենը կենտրոնացված էլեկտրոնային կառավարում պիտի ունենա: Այդ դրոշի ներքո Ավինյանն է՛լ Լոս Անջելես, է՛լ Մադրիդ, է՛լ Փարիզ եւ այլ քաղաքներ գնաց, այդ քաղաքների կարգերի հետ ծանոթացավ, բայց արդյունքում միայն մնաց 7 ու կես միլիոն դրամանոց տոմսի սկանդալը: Գործնականում, ոչինչ ո՛չ սովորեցին, ո՛չ տեղայնացրին: Հիմա քաղաքապետարանը տուրիստական գործակալություն դարձրած` աջ ու ձախ գործուղումների են գնում-գալիս:
Բացի ավտոբուսների առանձնացված գծերից, քաղաքի այս ծանրաբեռնվածության, այս խցանումների համար, էլ ավելի ռադիկալ պատճառ կա, որը լրջագույն պրոբլեմ է լինելու Երեւանի հաջորդ իշխանության համար: Վերջին 5 տարում՝ 17.000 շինթույլտվություն են բաժանել: Օրինակ, Օրբելու վրա մի քանի տասնյակ հարկանի մի քանի շենք են սարքում: Այսինքն՝ քաղաքը ուռբանիզացնելու օբյեկտիվ ռեսուրսների հնարավորությունների խնդիր ունի՝ փողոցների, էլեկտրահաղորդակցման մալուխների թողունակություն, գազամատակարարման, ջրամատակարարման խնդիրներ եւ այլն: Այսինքն՝ քաղաքի ենթակառուցվածքները նախատեսված չէին, որ Երեւանը մոտենա մոտ 1 միլիոն 200 հազար բնակչության քանակի: Քաղաքը այս աստիճան ծանրաբեռնեն այս քանակի նորակառույցներով եւ այսքան բնակչությունը խտացնեին, հետո ասեին, դե գիտեք, կա խնդիր, հիմա ձեռնամուխ ենք լինում խնդիրների լուծմանը:
Այս իշխանությունը շատ լրջագույն խնդիրներ է ստեղծել հաջորդ իշխանության համար, եւ շատ դժվար է լինելու ողջամիտ լուծումներ գտնել, արդեն իսկ գոյություն ունեցող կապիտալ շինությունները քանդման ենթակա չեն լինի, բայց միեւնույն ժամանակ էլ անտանելի կդառնա այս քաղաքում երթեւեկելը: Այս իշխանությունների արած վատությունը ոչ միայն ընթացիկ խցանումներն են, այլ նաեւ ապագայում սպասվող էլ ավելի մեծ ճգնաժամային իրավիճակները: Ոչ երանի Երեւանի հաջորդ իշխանություններին: Նրանք կամիկաձեներ են լինելու, ովքեր ստիպված են լինելու բացատրություն տալ՝ այսօրվա իշխանությունների կայացրած որոշումների համար:
Քաղաքապետարանը տուրիստական գործակալություն դարձրած` աջ ու ձախ գործուղումների են գնում-գալիս. Մանուկ Սուքիասյան
«Իրավունք»-ի զրուցակցը «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ է, եւ քննարկման թեման բոլորին հուզող կարմիր գծերը, որի առնչությամբ վերոնշյալ խմբակցությունը երկրորդ անգամն է շահում կարմիր գծերի վերաբերյալ դատը: Թե ինչ է սպասվում վարորդին, եւ ինչ ընթացքի մեջ է դատը, մանրամասներ պարզեցինք մեր զրուցակցից:
-Կարմիր գծերին առնչվող դատական գործը Դուք շահել եք երկու անգամ: Կմանրամասնե՞ք:
-ՔՊ-ն դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչը մերժել է հայցը վարույթ ընդունել, եւ իրենք Վճռաբեկ դատարանին բողոքարկել են Վերաքննիչ դատարանի մերժումը: Այստեղ այլ իրավական խրթին դրվագ է ի հայտ եկել, որ, իբրեւ թե, իրենք պատշաճ կարգով ներկայացված չեն եղել, քանի որ քաղաքապետարանի լիազորված իրավաբանն, ըստ օրենսդրության, մեկնաբանել է, որ չի ներկայացնում ավագանուն: Ավագանին պետք է առանձին իրավաբան վարձեր, որ իր շահերը ներկայացներ, սակայն այդ պարագայում տուժողն իրենք են, որովհետեւ ցանկացած դատական գործ ունի իր վաղեմության ժամկետները, եւ իրենք չեն կարող տարիներ անց հայտնվել եւ ասել, թե բա՝ գիտեք մենք պատշաճ կերպ ներկայացված չենք եղել, դրա համար եկեք առաջին ատյանի որոշումը համարենք ուժը կորցրած: Նման բան չի կարող լիել, եւ կլինի իրավական անոմալյա: Այնպես որ, իրենք ամեն կերպ փորձում են ինչ-որ դրվագներով անպայման դատական ակտի ուժի մեջ մտնելը ձգձգել, որպեսզի այն իրավական ուժ չստանա: Պիտի ասեմ, որ պրոցեսներն ամեն կերպ կասեցնելը, որքան էլ իրենք իշխանություն են, այդքան հեշտ բան չէ, եւ մենք լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք ունենալ ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել կարմիր կետագծերի ավելի քան 13 անգամ թանկացումը: Ի դեպ, առաջին ատյանի որոշման մեջ, շատ հստակ, առանց ինչ-որ լուրջ իրավական գիտելիքներ պահանջող չափանիշների, շարադրված է, որ երբ դու մատուցում ես համայնքային ծառայություն, իսկ կարմիր կետագծերը ծառայություն են, եթե քո ծառայության ծախսային մասը 13 անգամ չի ավելացել, ապա իրավունք չկա 13 անգամ թանկացնելու:
-Անդրադառնանք բոլորին հուզող խցանումներին, ինչպես նաեւ ավտոբուսների առանձնացված գծերին, որը կաշխատեր միայն այն դեպքում, եթե լիներ առնվազն 4 գիծ, սակայն 3 գծի պարագայում՝ փակելով մեկ գիծը, առաջանում է 10 բալային խցանում, այս հարցում Ձեր դիրքորոշումը ինչպիսի՞ն է:
-Իրենք լսել են առանձնացված գծեր հասկացողությունն ու փորձում են կիրառել, բայց ինչպես մնացած, օրինակ տրանսպորտային բարեփոխումը, անում են շատ փնթի, անկազմակերպ, անհայեցակարգ ձեւով: Դուք նշեցիք չափորոշիչներից մեկը, որ գոնե 4 գիծ պետք է լինի, որ առանձնացնեն, դրանից զատ, ասենք, կա բնակչության կոնցենտրացիայի հարց, գերատեսչություններ, ծառայություններ մատուցող հաստատությունների հարց: Փողոցներում ինքնանպատակ կետագծումներ անցկացնելն ու ավտոբուսին տրամադրելը հարցի լուծում չէ, քանի որ նախկինում ասում էին` պետք է ավտոբուսը արագ շարժվի, որ խցանման եւ ծանրաբեռնվածության պատճառ չդառնա, հիմա իրենք ընկել են մյուս ծայրահեղության մեջ՝ քաղաքի կենտրոնական փողոցներում ավտոբուսների համար հատկացրել են մի հատված, որտեղ կարող է րոպեներ շարունակ ոչ մի ավտոբուս չանցնի, հաշվի առնելով ծայրամասերից արդեն սկիզբ առած խցանումները: Չվացուցակը խախտվում է, եւ կարող է 10 րոպե այդ հատվածով ոչ մի ավտոբուս չանցնի, սակայն կողքի գիծը խցանման մեջ լինի: Դրա համար հարկավոր է քաղաքի կառավարման խելացի մոդել դնել, ժամային բաշխում անել, լուսացույցները որոշակի ռեժիմով փոփոխել, որտեղ, օրինակ, կա գերծանրաբեռնվածություն, այնտեղ արդեն ոստիկանների միջոցով պիկ ժամերին բեռնաթափել եւ թույլ տալ, որ ավտոբուսների գծերով նաեւ մարդատար մեքենաները երթեւեկեն:
Այսինքն՝ պետք է ավելի ճկուն համակարգ, բայց դրա համար պետք էր ողջ քաղաքի տրանսպորտային շարժի փորձագիտական եզրակացություն ունենալ: Դա անել` սկսած կանգառասրահներից, միասնական չվացուցակներից եւ այլն: