Քաղաքական

21.07.2025 14:13

Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. Մարգարիտա Սիմոնյան (տեսանյութ)

Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. Մարգարիտա Սիմոնյան (տեսանյութ)

Եթե հայերը չհեռացնեն Նիկոլ Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. նման կարծիք է հայտնել Russia Today միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Հայ Առաքելական Եկեղեցին և հայերին ովքեր ասես որ չեն փորձել ոչնչացնել՝ պարսիկները, օսմանցիները, հռոմեացիները, պարթևները, մոնղոլները։ Բայց 2,000 տարվա ընթացքում դա ոչ ոքի չի հաջողվել: Իսկ այժմ՝ մեր աչքի առաջ, 2,000 տարվա մեջ առաջին անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին փորձում է ոչնչացնել մեկը, ով իրեն կոչում է հայ, ով իրականում էլ հայ է ըստ ծագման։ Սա իսկապես անլսելի բան է։ Էֆենդի Փաշինյանը ոչ միայն իր ժողովրդի դավաճանն է, այլև իր հավատքի դավաճանը: Սա իրականում հակաքրիստոսի մի փոքրիկ կտոր է, որը հայտնվել է մեր աչքերի առաջ»,-նշել է նա:

Սիմոնյանի խոսքով՝ հայ ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում, պետք է հասկանա՝ ժողովուրդը ոչ մի տեղ չի գնա, բայց նրանք ստիպված կլինեն հրաժեշտ տալ հայկական պետականությանը, Հայաստան պետությանը։

«Եվ Փաշինյանին ձայն տված յուրաքանչյուր մարդ նրա հետ միասին պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Քանի դեռ նրանք չեն գիտակցում դա և դուրս չեն գալիս փողոց նույն կերպ, ինչպես ժամանակին դուրս էին եկել նրա հետ՝ նրան իշխանության բերելու համար, եթե հիմա չեն դուրս գալիս նրան հեռացնելու համար, ապա պիտի հասկանան՝ մինչև իմ երեխաները դպրոցն ավարտեն, Հայաստան պետությունը կարող է մնալ միայն պատմության էջերում։ Մենք այնժամ կկարդանք դրա մասին միայն դասագրքերում։ Եվ մենք կդառնանք աշխարհով մեկ ցրված ժողովուրդ՝ առանց պետության, և այլևս երբեք, նույնիսկ հեռանկարային առումով, չենք ունենա հնարավորություն՝ վերագտնելու սեփական պետությունը։ Եթե Հայաստանում ապրող մարդկանց սա գոհացնում է, ապա ինչ ասեմ՝ երևի արժանի են դրան։ Բայց ես չեմ կարծում, որ իրենք գոհ են։ Ես կարծում եմ, որ նրանք մոլորեցված են»,-նշել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։