Կարծիք

21.07.2025 11:41


Փաշինյանը մեզ որևէ այլընտրանք չի թողնում. ՀՀ-ին ծանր փորձություն է սպասվում

Փաշինյանը մեզ որևէ այլընտրանք չի թողնում. ՀՀ-ին ծանր փորձություն է սպասվում

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհրդի անդամ Հայկ Իգնատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի գործող վարչապետը, հավատարիմ մնալով իր հակաազգային օրակարգերն իրականցնելու մտադրությանը, հայտարարել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարձակում կազմակերպելու մտադրության մասին։ Դժվար է բառեր գտնել այս երևույթը նկարագրելու համար։ Դժվար է նաև հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները կամ օսմանները, այլ մեր իսկ ազգակիցները, մեր իսկ համաքաղաքացիները։ Եթե այս սպառնալիքը իրականություն դառնա, ապա մենք, հայ քրիստոնյաներս, ողջ հավատավոր ժողովրդը պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք։

Փաշինյանը մեզ որևէ այլընտրանք չի թողնում։ Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք»:

Այս խորագրի վերջին նյութերը