Լրահոս

20.07.2025 08:16


Ավտովթար Սյունիքում. 9 մարդ հոսպիտալացվել է

Ավտովթար Սյունիքում. 9 մարդ հոսպիտալացվել է

Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ–ում բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, տուժել է 9 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 9-ը քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը