Կարծիք

20.07.2025 13:52


Պատմության չսերտած դասեր

Պատմության չսերտած դասեր

Որն է Հայ ժողովրդի պատմության դասագրքերի հիմնական խնդիրը։

Հիմնական խնդիրն այն է, որ դասագրքերում չեն ներկայացվում մեր անկումների պատճառներն ու դրանց հիման վրա հետեւություներ չեն արվում։ Արդյունքում նույն ճսկատագրական սխալները կրկնում ենք։

Կիլիկյան Հայաստանը սկզբից հենվում էր օտար նվաճողների վրա' խաչակիրների, ընդդեմ իսլամական աշխարհի, հետագայում անգամ ընդդեմ Բյուզանդիայի, իսկ հետո, մոնղոլներին էին դաշնակցում, ու հրավիրում ընդդեմ տարածաշրջանի հարևանների։ Նման քաղաքականության հետեւանքը ողբերգական էր։ Եգիպտոսի մամլուքները ոչնչացրեցին Կիլիկիան։

Հիմա նույն բանն է կատարվում։ Սյունիք ենք հրավիրվում տարածաշրջանի հետ առընչություն չունեցող մի ուժի, որի մեջ վտանգ են տեսնում տարածաշրջանի բոլոր երկրներն, անխտիր կերպով։ Հետեւանքները դժվար չէ պատկերացնել։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը