Կարծիք

19.07.2025 18:11


Նիկոլական անորակ «ինքնիշխանական» խաղեր, որը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա

Նիկոլական անորակ «ինքնիշխանական» խաղեր, որը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա

Իշխանությունը քաղաքական հետապնդումների նոպայի մեջ փակել է տվել Տաշիր պիցցաների ցանցը։ Հազարավոր մարդկանց զրկել է աշխատատեղերից, իսկ պետական բյուջեն` հարկերից։

Այս խայտառակ գործընթացին զուգահեռ ինֆորմացիոն դաշտը լցնում են «դարակազմիկ» լուրով, թե տեսեք-տեսեք 2030թ.-ին Հայաստան է գալու ամերիկական ինչ-որ անորակ արագ սննդի ռեստորանային ցանց՝ 600 աշխատատեղով։

Ժողովուրդը կասեր՝ Էշ մի սատկի` գարուն կգա։ Ու սա ներկայացնում են որպես երկրի տնտեսական զարգացման ցուցիչ։ Իշխանությունն աչքով-ունքով հասկացնում է, թե տեսեք՝ ռուսական կապիտալով բացված, բայց հայկական ռեստորանային ցանցը վարի ենք տալիս, բայց բերում ենք ամերիկական ցանց։

Ասել է թե` նիկոլական հերթական անորակ «ինքնիշխանական» խաղեր, որը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա։

Մի զանգված էլ կա, որն ամերիկականի անուն լսելուց ոտքերը թուլանում է ու կարևոր չէ, թե ինչ զիբիլ է։ Խիստ ոգևորվում են նման անորակ քարոզչական տրյուկներից։ Դա մոտավոր այն հատվածն է, որը նույն ձև ոգևորվում ու գրգռվում է հանքերը փակելու հեռանկարից, որոնց համոզել են, որ եթե հանքերը փակեն՝ Հայաստանը դառնալու է դրախտավայր։ Սրանք այն մարդիկ են, որոնք հավատում են, որ մորի աճեցնելով ու մեղու պահելով՝ «1 տոննա մեղրը ավելի թանկ է, քան 1 տոննա պղինձը» բանաձևի շրջանակներում կարող են բարեկեցիկ պետություն ունենալ։ Մի խոսքով՝ հակապետական ու հակատնտեսական մտածողության խրախճանքի երկիր Հայաստան։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը