2011 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի Ժամանակ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ՝ Արթուր Պողոսյանը մինչեւ Դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը հրաժարվեց Ռոբերտ Չիլինգարյանի դեմ ներկայացված մեղադրանքից:
Դատախազի միջնորդության հիմքը կայանում է նրանում, որ դատաքննության ժամանակ պարզվեց, որ Ռոբերտ Չիլինգարյանի արարքում հանցագործության հատկանիշ գոյություն չունի: Ռոբերտ Չիլինգարյանի պաշտպան Կարեն Թումանյանը Դատախազի միջնորդության դեմ չառարկեց, ասելով, որ մեղադրող կողմը նման կարծիքի պետք է լիներ մինչեւ մեղադրական եզրակացությունը հաստատելը եւ գործը դատարան ուղարկելը:
Արդյունքում Դատավոր՝ Նարինե Հովակիմյանը արձակեց արդարացման դատավճիռ:
Հիշեցնեմ, որ Ռոբերտ Չիլինգարյանը հանդիսնաում է «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենը, մասնագիտությամբ բժիշկ եւ մեղադրվում էր այն բանի համար, որ մեղադրանքի կողմի կարծիքով հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունները միտումնավոր խեղաթյուրելու արդյունքում պետական բյուջե պակաս էր վճարել 5.138.800 ՀՀ դրամ: Ինչը համարվում է խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափել: Տվյալ արարքի կատարումը արգելված է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ