Քաղաքական

19.07.2025 10:10

Դեմ չի՞ լինի Երևանը, որ թուրքական անցակետը կոչվի Թալեաթի անունով. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը

Դեմ չի՞ լինի Երևանը, որ թուրքական անցակետը կոչվի Թալեաթի անունով. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Միլի Մեջլիս է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ (Լավ կուսակցություն) կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել է այդ կուսակցության 28 պատգամավոր:

Sputnik Արմենիան Փաշինյանի անունով պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը, մասնավորապես` Հայաստանը կհամաձայնի՞ արդյոք այդ վերանվանմանը սահմանի բացման դեպքում, և ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել երկրի կառավարությունը։

Հարցումը վերահասցեագրվել է ՀՀ ԱԳՆ, որտեղից էլ ստացվել է պատասխանը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,-նշվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն է եղել։ 1921թ. մարտի 15-ին նա Բեռլինում գնդակահարվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի ձեռքով: Գերմանիայի դատարանում Թեհլիրյանը հայտարարել է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Գերմանական դատարանն արդարացրել է Թեհլիրյանին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։