Լրահոս

19.07.2025 00:31


Պшյթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում

Պшյթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում

Հուլիսի 18-ին պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սննդի կետի սեփականատիրոջ ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը