Լրահոս

19.07.2025 01:23


Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, «Kia»-ն բшխվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրшվոր

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, «Kia»-ն բшխվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրшվոր

հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը