Քաղաքական

19.07.2025 01:33

Դատարանը քննում է Ռուբեն Հակոբյանին կալանավորելու հարցը (տեսանյութ)

Դատարանը քննում է Ռուբեն Հակոբյանին կալանավորելու հարցը (տեսանյութ)

Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Նա հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանին խիստ քննադատության ենթարկող գործիչ:

Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Հակոբյանին բերման են ենթարկել իրենց տան բակից։

Այս կապակցությամբ Ռուբեն Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս` Ռուբեն Հակոբյանին, իր բնակարանից տարել են Մազմանյան 5 հասցեում գտնվող՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։