Աշխարհ

18.07.2025 15:42


Վրաստանի վարչապետը Թբիլիսիի նկատմամբ ԵՄ պահանջները համեմատել է ինկվիզիցիայի հետ

Վրաստանի վարչապետը Թբիլիսիի նկատմամբ ԵՄ պահանջները համեմատել է ինկվիզիցիայի հետ

Եվրոպական բյուրոկրատիան, որը Վրաստանից պահանջում է չեղարկել սեռի փոփոխման արգելքի օրենքը, հասել է միջնադարյան ինկվիզիցիայի մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Նայեք, թե ինչ է մեզնից պահանջում Վենետիկի հանձնաժողովը, մինչև ուր է իջել Եվրոպան: Եվրոպական բյուրոկրատիայի մտածողությունն իջել է ինկվիզիցայից ցած»,-ճեպազրույցի ժամանակ Իրակլի Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Վարչապետի խոսքով՝ Եվրոպան Վրաստանից պահանջում է չեղարկել 2024 թվականին ընդունված օրենքն ընտանեկան արժեքների պաշտպանության մասին, ըստ որի, մասնավորապես, արգելվում է սեռի փոփոխումը:

Կոբախիձեն նշում է, որ Վրաստանին ցանկանում են պատժել ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի չեղարկմամբ՝ առաջ քաշելով անհեթեթ պահանջներ: Վարչապետը դա համեմատել է Ջորդանո Բրունոյին կրակով մահապատժի ենթարկելու հետ՝ միանգամայն ողջամիտ բաներ ասելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը