Կարծիք

18.07.2025 11:53


Երևանում ավելանում է նոր բեռ` 30 հարկանի 7 շենք

Երևանում ավելանում է նոր բեռ` 30 հարկանի 7 շենք

Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում նախատեսվում է կառուցել 7 հատ 30 հարկանի շենք։

Երևան քաղաքում այս ջրանջատումների և հոսանքազրկումների ֆոնին, նորից շին. թույլտվություններ են տալիս։ Ու երբ զանգում ենք «Վիոլա», հարցնում, թե՞ ինչու ժամը 12:00 հետո ջուր չկա, պատասխանում են, որ ջրի քանակը չի հերքում, քանի որ շատացել են շենքերը։ Ինչ է ստացվում, որ այս քաղաքային իշխանությունները իրենց գրպանները լցնելու համար տալիս են բազմաթիվ շին. թույլտվություններ, չմտածելով, որ այդ ամենը ազդում է հասարակ քաղաքացու կենսամակարդակի վրա։

Կարծում եմ բոլորդ նկատել եք, որ մի փոքր «ծակ» են գտնում, շենք են սարքում ու դրա պատճառով ավելացել է`

1. ջրանջատումները

2. հոսանքազրկումները

3. խցանումները

4. ջրհեղեղները

5. կոյուղատար համակարգերի խափանումները

6. օդի աղտոտվածությունը, որը հասել է ռեկորդային ցուցանիշների

Դավթաշենում նախատեսվող շինարարությունը տևելու է 6 տարի։ 6 տարի շարունակ Դավթաշենում անպակաս է լինելու փոշին, կեղտը և աղմուկը։ Եւ քանի որ Երևանում արդեն չի գործում եկամտային հարկից աջակցություն ծրագիրը, այդ շինարարության ավարտը վտանգված է։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը