Բռնցքամարտիկ Աշոտ Գրիգորյանը մասնակցել է Dolce & Gabbana-ի բարձր նորաձևության ցուցադրությանը
24-ամյա բռնցքամարտիկ և մոդել Աշոտ Գրիգորյանը դարձել է հուլիսի 13-ին Հռոմում կայացած Dolce & Gabbana նորաձևության երեկոյի գլխավոր աստղերից մեկը: Ծնունդով վանաձորցի Աշոտը, ով մեծացել է ֆրանսիական Սենտ Էտիեն քաղաքում, ոչ միայն փայլում է ռինգում, այլև վստահորեն ներկայանում է նորաձևության աշխարհում:
3000 հավակնորդներից ընտրվել է ընդամենը 100-ը, և Գրիգորյանը եղել է նրանց շարքերում։
«Դա ոչ միայն դեֆիլե էր, այլ լիարժեք թատերական շոու՝ բարձր նորաձևության լեզվով։ Ես շատ կուզենայի մի օր պոդիումով քայլել նաև Հայաստանում։ Իսկ մինչ այդ ես հպարտությամբ եմ ներկայացնում իմ երկիրը համաշխարհային լավագույն բրենդների բեմում. դա մեծ պատիվ և պատասխանատվություն է»,-կիսվել է նա։

Աղբյուրը՝ alphanews.am