Քաղաքական

18.07.2025 10:41

Քահանան թույլ չի տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (տեսանյութ)

Քահանան թույլ չի տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (տեսանյութ)

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, առաջարկել է փոխել քավորին։ Մկրտությունը չի իրականացրել։ Նա նշել է, որ եկեղեցու և Վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։

«Պատահաբար ես ճանաչեցի՝ տպավորվել էր իմ մեջ այդ ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտությունները ուղղված ամենայն հայոց Հայրապետիս, հայ եկեղեցականներին և հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով իմ Վեհափառին անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ նրան պետք է Վեհարանից դուրս շպրտեն, այդ անձնավորությունը եկել էր և ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ։

Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես իմ մեղքերով հանդերձ ունեմ առաքյալներից մինչ ինձ հասած այդ իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ»,-նշել է քահանա Ղալաչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։