Քաղաքական

18.07.2025 09:48

Երբ ռուսները դադարեն պաշտպանել Հայաստանը, ազգը կդադարի գոյություն ունենալ. Վալդեմար Հերդտ (տեսանյութ)

Երբ ռուսները դադարեն պաշտպանել Հայաստանը, ազգը կդադարի գոյություն ունենալ. Վալդեմար Հերդտ (տեսանյութ)

Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Հերդտը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է Եվրոպական Միության կազմում:

«Պետք չէ մարգարե լինել, որպեսզի ասեմ, որ 20 տարի հետո ոչ մի ԵՄ չի լինի, և դա բոլորը գիտեն։ ԵՄ-ում Հայաստանի մասին ոչ ոք չի հիշում և չի խոսում։ Թուրքիան արդեն 50 կամ 60 տարի է՝ մտնում է, Հայաստանը կարող է հերթ կանգնել։ Ես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք հավատում են դրան, նրանց պարզապես հիմարացնում են և տանում հերթական սպանդի։ Ուկրաինան նույնպես ձգտում էր ԵՄ-ին, իսկ հիմա հայտնի չէ, թե քանի ողջ մարդ է մնացել այնտեղ և երբ այդ ամենը կդադարի»,-ասել է Հերդտը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնությանը, ապա, ըստ փորձագետի, ԵՄ-ն գումար է հատկացնում միայն իր քարոզչությունը տարածելու համար:

«ԵՄ-ն գումար է հատկացնում միայն քարոզչության համար, նրանք անում են այն ամենն, ինչը կարող է վնասել Ռուսաստանին։ Իսկ հայերը նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում։ Իսկ եթե Հայաստանը պատրաստ է լարվածության ևս մեկ օջախ ստեղծել Ռուսաստանի մոտ, ապա պետք է մի քիչ փող ծախսել։ Բայց դա ստոր է և տգեղ: Ես ասել եմ և կասեմ, որ աշխարհում ոչ մի զինվոր, բացի ռուսից, Հայաստանի համար չի մահացել։ Երբ ռուսները դադարեն պաշտպանել Հայաստանը, ազգը կդադարի գոյություն ունենալ։ Իզուր են դա անում, իզուր պատմության դասերը չեն սովորում։ Վերջին անգամ, երբ նրանք սիրախաղ էին անում անգլոսաքսերի հետ, նրանք կորցրեցին Արարատը, հիմա սկսեցին սիրախաղ անել, կորցրեցին Ղարաբաղը։ Եթե շարունակեն, պարզապես ամեն ինչ կկորցնեն։ Եվ դա Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա»,-եզրափակել է Հերդտը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։