Քաղաքական

18.07.2025 09:14

Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ»

Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ջանք չպահանջող ու բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է տվել ոչ միայն Ֆեդերացիայի ղեկավարությանը, այլեւ նրանց եւ իշխանությունների որոշ ներկայացուցիչների մերձավորներին:

Օրինակ, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքի է տեղավորել իր եղբորորդուն` Տիգրան Նիկողոսյանին, որը Ֆեդերացիայի՝ միջոցառումների կազմակերպման դեպարտամենտի պետն է։

Իսկ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի պետն Արսեն Թորոսյանի ընկեր Նարեկ Վանեսյանն է, որը ժամանակին սկանդալով հեռացավ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնից, քովիդի ժամանակ էլ ակտիվ աշխատում էր Թորոսյանի հետ, հիմա էլ հայտնվել է ՀՖՖ-ում:

Մեզ հետ զրույցում Վանեսյանն ասաց, որ ՀՖՖ-ում է 2022 թվականից, եւ իր նշանակումը որեւէ անձի հետ կապված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։