Քաղաքական

17.07.2025 18:28

«Ճորտացման ժանրից է». Զախարովան՝ ՀՀ-ին ԵՄ-ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին (տեսանյութ)

«Ճորտացման ժանրից է». Զախարովան՝ ՀՀ-ին ԵՄ-ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին (տեսանյութ)

ԵՄ–ի խոստացած՝ Հայաստանի ֆինանսավորման ավելացումը ճորտացման ժանրից է, ընդ որում՝ Ռուսաստանը չի պատրաստվում Երևանի գրպանները ստուգել, քանի որ «դա նրանց հարաբերություններն են եվրաինստիտուտների հետ»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հանդիպման ժամանակ, ԵՄ-ն խոստացել էր Global Gateway ռազմավարության շրջանակներում Հայաստանում կատարվող ներդրումների ծավալը հասցնել 2,5 մլրդ եվրոյի, ինչպես նաև 1,5 մլն եվրո հատկացնել «անկախ ԶԼՄ-ներին»՝ իբր «տեղեկատվական էկոհամակարգի» պահպանման նպատակով։

«Դա բնորոշ է Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար՝ շռայլ խոստումներ տալ, իսկ հետո այդ ֆինանսական խոստումների անվան տակ կոծկել գործընթացները՝ հանելով սերուցքը և ստանալով օգուտներ»,-ասաց Զախարովան։

Նրա խոսքով՝ նույն օգնությունը ԵՄ-ն ներկայացնում է մի քանի անգամ, նախաձեռնում տարբեր մեքենայություններ, մի բան խոստանում՝ իրականում տալով երկու անգամ քիչ կամ չտալով ընդհանրապես ոչինչ:

Զախարովան նշեց, որ տնտեսական աջակցությունը վաղուց ԵՄ-ի համար դարձել է երրորդ երկրների քաղաքականության վրա ազդելու և նրանց ներքին գործերին միջամտելու լծակ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։