Կարծիք

17.07.2025 12:46


Սրբուհի Գալյանն ու Ծովինար Թադևոսյանն «Աբովյան» ՔԿՀ-ն վերածել են «проходной двор»-ի

Սրբուհի Գալյանն ու Ծովինար Թադևոսյանն «Աբովյան» ՔԿՀ-ն վերածել են «проходной двор»-ի

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ 2025 թ. հուլիսի 16-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը այցելել են ութ ամսական փոքրիկին, որի մայրը օրեր առաջ դատարանի որոշմամբ կալանավորվել էր։

Տեսանյութից պարզ երևում է, որ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ էության, խախտել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պահակետ մուտքի սահմանված կարգը՝ այն վերածելով, այսպես ասած, «проходной двор»-ի։ Գործող կարգի համաձայն՝ հիվանդասենյակը համարվում է «Աբովյան» ՔԿՀ-ի պահակետ, այսինքն՝ արգելված գոտի, որտեղ մուտք գործելու իրավունք ունեն միայն համապատասխան բուժանձնակազմը, պահախմբի պետը, նրա օգնականը և այն անձինք, ում վերջիններս ուղեկցում են։

Վերոնշյալը փաստում է, որ Սրբուհի Գալյանի և Ծովինար Թադևոսյանի գործողություններում առկա են պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներ, քանի որ տեսանյութում պարզ երևում է, որ վերջիններս մուտք են գործել պահակետ՝ առանց պահախմբի պետի կամ նրա օգնականի ներկայության։

Հուսանք, որ Արդարադատության նախարարությունը իրավական հիմնավորմամբ հրապարակավ կպարզաբանի վերոնշյալ հանգամանքները։ Հակառակ դեպքում՝ գլխավոր դատախազությունից սպասում ենք քրեական վարույթի նախաձեռնություն։

Հ.Գ. P.R.-ի ժամանակահատվածում օրենքի չիմացությունը չի ազատում քրեական պատասխանատվությունից։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
17.07.2025 թ.

Այս խորագրի վերջին նյութերը