Իտալիայի ԱԳՆ-ի կողմից հրատարակվող «Longitude» ամսագրում լույս է տեսել ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի հոդվածը
Իտալիայի ԱԳՆ Ռազմավարական ֆորումի կողմից հրատարակվող «Longitude» ամսագրի դեկտեմբերի համարում ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ հրատարակվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից «Հայաստան. Խաղում է հաղթելու համար» /Armenia. Playing to Win/ վերնագրով հեղինակած հոդվածը:
Հոդվածում ներկայացված է Հայաստանի Հանրապետության անցած 20 ամյա ուղին, ուր անդրադարձ է կատարվում անկախության տարիներին Հայոց նորանկախ պետականության հաղթահարած դժվարություններին ու արձանագրած ձեռքբերումներին: Հոդվածում զգալի տեղ է հատկացված արցախյան հիմնախնդրի պարզաբանմանն ու ընթացիկ պահի հրամայականներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:
«Longitude»ամսագիրը Իտալիայի ԱԳՆ կողմից անգլերեն լեզվով տպագրվող միակ ամսագիրն է, որի շնորհանդեսը կատարվեց Իտալիայի ԱԳ նախարարի կողմից ընթացիկ տարվա մարտին եւ հանդիսանում է երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ամենաընթերցվող եւ մեծ հեղինակություն վայելող ամսագիրը:
Իտալիայի ԱԳՆ-ի կողմից հրատարակվող «Longitude» ամսագրում լույս է տեսել ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի հոդվածը
Իտալիայի ԱԳՆ Ռազմավարական ֆորումի կողմից հրատարակվող «Longitude» ամսագրի դեկտեմբերի համարում ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ հրատարակվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից «Հայաստան. Խաղում է հաղթելու համար» /Armenia. Playing to Win/ վերնագրով հեղինակած հոդվածը:
Հոդվածում ներկայացված է Հայաստանի Հանրապետության անցած 20 ամյա ուղին, ուր անդրադարձ է կատարվում անկախության տարիներին Հայոց նորանկախ պետականության հաղթահարած դժվարություններին ու արձանագրած ձեռքբերումներին: Հոդվածում զգալի տեղ է հատկացված արցախյան հիմնախնդրի պարզաբանմանն ու ընթացիկ պահի հրամայականներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:
«Longitude» ամսագիրը Իտալիայի ԱԳՆ կողմից անգլերեն լեզվով տպագրվող միակ ամսագիրն է, որի շնորհանդեսը կատարվեց Իտալիայի ԱԳ նախարարի կողմից ընթացիկ տարվա մարտին եւ հանդիսանում է երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ամենաընթերցվող եւ մեծ հեղինակություն վայելող ամսագիրը: