Աշխարհ

16.07.2025 17:15


Ստամբուլի նախկին քաղաքապետն ազատազրկվեց 1 տարի 8 ամիս ժամկետով

Ստամբուլի նախկին քաղաքապետն ազատազրկվեց 1 տարի 8 ամիս ժամկետով

Ստամբուլի դատարանը հրապարակել է նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հետաքննությունը սկսվել է հունվարի 20-ին խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նիստում Իմամօղլուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի և նրա ընտանիքի անդամների դեմ արված հայտարարություններից հետո։

Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման:

Դատավարությունը տեղի է ունեցել Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ նա պահվում է մարտ ամսից՝ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց ի վեր։

Այս խորագրի վերջին նյութերը