Լրահոս

16.07.2025 08:27


Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք Երևանում, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում, տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Երեկ երեկոյան ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ։

Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղի ամրացման աշխատանքներ և կանխել երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգը։

Այս խորագրի վերջին նյութերը