Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով
Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ամիրբեկովը նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին, և որ կողմերը «շատ մոտ են դրա ստորագրմանը»։
«Խոսելով համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող գործոնների մասին՝ նա մատնանշել է մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ՝ որպես հիմնական խոչընդոտներից մեկը, որը հակասում է խաղաղության համաձայնագրի բովանդակությանն ու ոգուն: Բացի այդ, նա նշել է իրենց նշանակությունը կորցրած Մինսկի խումբը և ԵԱՀԿ մյուս ինստիտուտները վերացնելու անհրաժեշտության մասին: Ամիրբեկովը վստահություն է հայտնել, որ երկու հարցերն էլ վաղ թե ուշ դրական լուծում կգտնեն»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Աղբյուրը՝ yerevan.today