Քաղաքական

15.07.2025 22:45

Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ)

Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ)

Գերմանացի քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը փորձում է Եվրոպայում ստանալ այն աջակցությունը, որն նրան անհրաժեշտ է ներքին ճակատում։

«Իհարկե, այդ աջակցությունը խորհրդանշական է՝ Փաշինյանի փիարի առաջխաղացման տեսանկյունից։ Նա կարող է ցույց տալ հաջողություն, նվիրվածություն Եվրոպային, ինչպես նաև եվրոպական նվիրվածությունը Հայաստանի, եթե նայենք միայն փիարի տեսանկյունից, իսկ եթե նայենք խորը, ապա կան շատ բաներ, որոնք թաքնված են հանրությունից։ Դրանց մասին պետք է խոսել, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, թե իրենց ուր են տանում, և խնդիրը ոչ թե ինչ-որ անվերապահ քաղաքականացման մեջ է, այլ այն, որ Փաշինյանը քայլում է եվրոպական անվտանգության հետ կապված անդունդի եզրով։ Եվրոպական անվտանգությունն այսօր հորինված միֆ է, որում տեղի է ունենում էլիտաների ռազմականացում, արտադրության ռազմականացում, մտածողության ռազմականացում, և այս ամենը հիմնված է Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի վրա։ Փաշինյանն, իր և երկրի գործունեությունն ուղղելով Եվրամիությանը ինտեգրվելուն, պետք է միանա Ռուսաստանի դեմ ուղղված ռազմականացված գործընթացներին»,-ասել է Սերգիենկոն։

«Global Gateway-ն մեծ խաբեություն է: Այնտեղ չկան նոր նախագծեր, դա կրկնակի ռեբրենդինգ է արդեն գոյություն ունեցող «ներդրումներում»: Այս մասին ԵՄ խորհրդարանականները մեկ անգամ չէ, որ հայտարարել են։ Չկա նոր քաղաքականություն, չկա նոր փող:

Եվ ամենակարևորը՝ լրատվամիջոցների համար միջոցների հատկացումն է։ Այսինքն՝ դա լինելու է քարոզչության մեքենա, որը պետք է պաշտպանի եվրոպական գիծը։Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ժամանակներում հայկական լրատվամիջոցները պետք է վերաձևակերպվեն Ռուսաստանի հանդեպ թշնամական դիրքորոշման ուղղությամբ։

Ես երբեք չեմ հանդիպել, որ Եվրոպայի կողմից լրատվամիջոցների համար հատկացված գումարներն ուղղվեն ազգային մտածողության ինքնիշխանության ուժեղացմանը։ Այս առումով, Եվրամիությունից գումար վերցնելը նշանակում է համաձայնվել Եվրոպայի կողմից վերահսկվող լրատվամիջոցների ստեղծմանը, այլ ոչ թե անկախների։ Փաշինյանը, դիմելով այդ քայլին, միանշանակ օգտագործելու է իր գաղափարախոսության, իր փիլիսոփայության և անձամբ իր անձի առաջխաղացումը։ Փաշինյանը դանդաղ գործողության ական է դնում, որը պետք է հետո Հայաստանը վերածի Ռուսաստանի նկատմամբ թշնամական կառույցի, գումարած՝ տարածք տա ռազմաբազայի անվան տակ»,-ասել է Սերգիենկոն։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն չի ստանա կրիտիկական պահերին:

«Եվրոպան այսօր Ադրբեջանում տեսնում է ՌԴ-ին որպես իր էներգետիկ դիմակայության հակակշիռ, ուստի Եվրոպան ոչ մի դեպքում գաղափարապես չի մերժի Ադրբեջանին։ Այստեղ լինելու է երկակի ստանդարտների քաղաքականություն։ Էներգետիկ անկախությունն ավելի կարևոր է, ուստի Եվրոպան կլսի Ադրբեջանին, անկախ նրանից՝ ուզում եք դա, թե ոչ, Եվրամիությունը հաշվի կառնի Ադրբեջանին, ադրբեջանական կարծիքը, և Հայաստանը ճգնաժամային պահերին չի ստանա Եվրամիությունից աջակցություն»,-եզրափակել է Սերգիենկոն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։