Քաղաքական

15.07.2025 16:25

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար

ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանք փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա նշել է, որ գտնվում է Շենգավիթ վարչական դատարանում է՝ մուտք անելու պատգամավորների երաշխավորագրերը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին՝

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին․

Մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասի»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։