Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ի սրտե շնորհավորում է Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշված՝ 2011թվականի տասը լավագույն մարզիկներին, մաղթում հետագա հաջողություններ ու նորանոր բարձունքների նվաճում՝ ի պատիվ մեր երկրի և ի փառս հայկական սպորտի:
Միևնույն ժամանակ մենք մեր զարմանքն ու տարակուսանքն ենք հայտնում առ այն, որ տասնյակում տեղ չի գտել Սամբոյի 2011թ. Եվրոպայի չեմպիոն Վաչիկ Վարդանյանի կամ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հակոբ Առաքելյանի անունները:
Ինքնին հասկանալի է, որ քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողները նախապատվությունը տվել են օլիմպիական մարզաձևերին, սակայն չմոռանանք, որ սամբո մարզաձևը նույնպես մեծ մասսայականություն է վայելում, հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ, ֆինանսավորվում է պետական բյուջեից և տարվա մարզական արդյունքներն ամփոփելիս էլ՝ հայ մարզիկների նվաճած մեդալների ընդհանուր ցուցակում հաշվառվում են նաև սամբիստների՝ աշխարհի և եվրոպայի առաջնություններում նվաճված մեդալները, որոնք, գուցե չունեն օլիմպիական մարզաձևերից ակնկալվող հնչեղությունը, սակայն իրենց հարգով ու փայլով չեն զիջում նմաններին:
Տեղեկանքի կարգով նշենք, որ հայ սամբիստները 2011թ. աշխարհի և եվրոպայի առաջնություններից վերադարձել են երկու տասնյակ մեդալներով, որը կազմում է ընդհանուրի մոտ 15 տոկոսը:
Կարծում ենք, հետայսու, արժե վերանայել մարզաձևերի հանդեպ «կաղապարված» մոտեցումը, այդպիսով՝ նպաստել բոլոր այն հայ մարզիկներին, ովքեր միջազգային ամենաբարձր ասպարեզներում հնչեցնում են հայոց օրհներգն ու ծածանում հայոց եռագույնը:
Նոր հաղթանակների մաղթանքով

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա